Ամանորյա փոտոշարք

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թող բոլոր ընտանիքներում լինի այնպիսի համերաշխություն և ուրախություն, ինչպես մեր ընտանիքում է: Այս նկարներում իմ ընտանիքն է՝ տատիկս, հորաքույրս, ծնողներս, քույրերս ու  փոքր եղբայրս: Ես մեծ և երջանիկ ընտանիք ունեմ, մենք միշտ միասին ենք նշում Ամանորը, իսկ նվերները... շատ եմ սիրում, երբ բոլորը աղմկելով բացում են իրենց նվերները, հետաքրքիր ու զվարճալի է լինում: Մեր նկարներն այնքան էլ շատ չեն, որովհետև ուրախությունից մոռացել ենք շատ բան նկարել, միայն հորաքույրս հասցրեց մեր ուրախության այս մի քանի րոպեն հավերժացնել:   

Write a comment

Comments: 0