Քանի որ կարանտինի պատճառով մենք տանը անցկացնում ենք ավելի շատ ժամանակ,ավելի ճիշտ՝ մեր ամբողջ ժամանակը, մենք կարող ենք զբաղվել ինքնակրթությամբ։ Ես պատրաստվում եմ կարանտինը անցկացնել՝ խոհարարություն սովորելով և ֆիլմեր դիտելով։ Իմ խոհարարության արկածները պատրաստվում եմ նկարահանել և պատրաստել տեսահոլովակներ։ Նաև իմ դիտած ֆիլմերը կվերլուծեմ և կտեղադրեմ այստեղ։ Բացի ինքնակրթությունից, պատրաստվում եմ կատարել դպրոցի դասավանդողների բլոգներում դրված առաջադրանքները։ Այս Հայաստանի և ամբողջ աշխարհի բարդ ժամանակներում մենք պետք է ուղղակի նստենք տունը, ժամանակ անցկացնենք ընտանիքի հետ և ինքնակրթվենք։