17-րդ դարից սկսած՝ տնտեսական զարգացում ապրեց Եվրոպան։ Այն անվանեցին արդյունաբերական հասարակություն։ Միջնադարյան հասարակությունը բաղկացած էր երկու կարևոր դասից՝ ազնվականությունից և գյուղացիությունից։ Ոչ պակաս կարևոր էին վաճառականները, հոգևորականները և արվեստագետները:  Նոր ժամանակներում կարևոր դասեր դարձան ձեռներեցները և բանվորները։ Ձեռներեցներին անվանում էին բուրժուա, իսկ որոշ ժամանակ անց՝ կապիտալիստ։ Ձեռներեցներն այն մարդիկ էին, որոնք ունեին կարևոր մասնագիտություն և ապրում էին բարեկեցիկ կյանքով։ Նոր ժամանակներում կտրուկ մեծացավ բանկերի նշանակությունը։ Գործարարները իրենց  կապիտալը պահում էին բանկերում։ Նրանք նպաստում էին տնտեսություն զարգացմանը՝ ներդրումներ կատարելով։ Անգլիայում ազնվականների մի մասն իր կալվածքները վերածեց բուրդ արտադրող տնտեսության։ Նոր ժամանակներում գյուղը ներքաշվեց շուկայական տնտեսություն մեջ, որից հետո նրանք հողերը ցանկապատեցին և նեգրկեցին գյուղացիների մեծ մասին։ Իսկ մյուս մասը  դարձան ագարակատերեր։ Արդյունաբերողները և բանվորները դարձան նոր հասարակության գլխավոր ուժերը։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր շահը։ 16-րդ դարից ի վեր Եվրոպայում քաղաքները շատ մեծ փոփոխություններ ապրեցին։ 18-րդ դարի կեսին Եվրոպայի քաղաքներում արդեն կար ավելի քան 15 հազար մարդ։ Առաջին անգամ ձիաքարշ կառքերը հայտնվեցին Փարիզում և Լոնդոնում։ 18-րդ դարում անգլիացի տնտեսագետ Ա․Սմիթը ապացուցեց, որ ազգերի հարստության աղբյուրը  աշխատանքն է։ Նախկին գործազուրկ գյուղացիների մեծ մասը, եթե քաղաք էին գնում և աշխատանք չէին գտնում, դառնում էին գող կամ մուրացկան։ Ձեռներեցները աշխատեցնում էին բանվորներին 14-18 ժամ և նրանց քիչ գումար էին տալիս։ Բանվորները ապրում էին ոչ բարեկեցիկ վայրերում։ Երբ բանվորները սկսեցին գործադուլներ կազմակերպել, նրանք օրենքներ կազմեցին։ Մինչև 9 տարեկան չէր կարելի աշխատել, մինչև 14 տարեկաններին չէր կարելի աշխատեցնել 9 ժամից ավելի։ Հետագայում բանվորները աշխատում էին 10 ժամ և ունեին ժամանակ հաց ուտելու համար։