Մոդա

Իմ կարծիքով, բոլորն էլ գիտեն մոդա բառի նշանակությունը, դրա պատճառով ես կուզենայի սկսել` ինչո՞վ է պայմանավորված ինչ-որ մի բանի մոդա դառնալը, հարցի պատասխանից։ Իմ կարծիքով, մոդա չի դառնում այն, ինչ մեծամասնության կարծիքով գեղեցիկ է, մոդա է դառնում այն, ինչը գեղեցիկ է ինչ-որ մի հայտնի մարդու կարծիքով։ Կան զանազան օրինակներ, երբ մոդա են դարձել շատ անսովոր և ոչ միշտ ցանկալի բաներ։ Հիմա մոդային հետևում են մարդկանց մեծ քանակություն։ Հիմնականում ինքնահաստատվելու, առանձնանալու և ուրիշների կողմից արդարացում ստանալու համար։ Կան շատ մարդիկ, որոնք չափը անցնում են, բայց ի ուրախություն բոլորի, նրանք քիչ են։ Մոդային հետևելը ոչ միշտ է լինում բացասական, ուղղակի ամեն ինչում պետք է գտնել հավասարակշռություն։ Պետք չէ կուր հետևել մոդային, պետք է մտածել՝ փոփոխություններ անելուց առաջ և ինքդ քեզ հարց տալ` արդյո՞ք ինձ դուր է գալիս այսպիսի փոփոխություն և արդյո՞ք այն ինձ դուր կգար, եթե ուրիշ ոչ հայտնի մարդ աներ նույնը։